Սեպտեմբերի 20-27-ը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց կայցելի Գերմանիայի Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիստլեն։
Խորհրդատվության կարող են դիմել որովայնային և թոքային վիրաբուժական խնդիրներ ունեցող պացիենտները, այդ թվում՝ վիրահատական բուժման կարիք ունեցողները։
Խորհրդատվությանը և վիրահատության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանին՝ 093 547 809 հեռախոսահամարով։